նայէ՛, նայէ՛, նարինջ է,
նարի՞նջ է, չէ՛ նարինջ չէ
նարինջ չէ, բայց նման է
նման է, բայց նոյնը չէ
նոյնը չէ, հապա ի՞նչ է
մօտէն նայէ նումայ է

նայէ՛, նայէ՛, նումայ է
նումա՞յ է, չէ՛, նումայ չէ
նումայ չէ, բայց նման է
նման է, բայց նոյնը չէ
նոյնը չէ, հապա ի՞նչ է
մօտէն նայէ նարինջ է

նումա՞յ է, թէ՞ նարինջ է
նարի՞նջ է, թէ՞ նումայ է
նարի՞նջ է, թէ՞ թուրինջ է
հասկնալը դիւրին չէ՛